Ֆրանսիան «CAESAR» հրետանային համակարգեր կմատակարարի Հայաստանին. կնքվել է պայմանագիր (լուսանկարներ)

«Շարունակում ենք ամրապնդել մեր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ. ջերմ և արդյունավետ հանդիպում իմ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ Eurosatory-ի շրջանակում»:

Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ կից հրապարակելով լուսանկարներ:

«Նոր կարևոր հանգրվան՝ CAESAR հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագրի կնքմամբ»,- գրել է պաշտոնյան:

Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ