ԵՄ առաջնորդներին դեռևս չի հաջողվել համաձայնեցրել Եվրահանձնաժողովի ղեկավարի թեկնածությունը

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիության (ԵՄ) պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնության չեն եկել Ուրսուլա ֆոն դեր Լեյենին Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահի պաշտոնում վերանշանակելու վերաբերյալ:

«Այսօր համաձայնություն չկա»,- ասել է Միշելը Բրյուսելում ԵՄ 27 երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ընթրիքից հետո։

Եվրոպական խորհրդի ղեկավարը հավելել է, որ առաջնորդները լսել են ֆոն դեր Լեյենին, ով «կիսվել է իր մտքերով Եվրամիության ապագայի վերաբերյալ»։

Մինչ այս Financial Times-ը (FT), վկայակոչելով մի շարք դիվանագետների ու պաշտոնյաների, գրել էր, որ ԵՄ երկրների ղեկավարները կպաշտպանեն Ուրսուլա ֆոն դեր Լեյենի թեկնածությունը Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում։

65-ամյա ֆոն դեր Լեյենը ղեկավարում է Եվրահանձնաժողովը 2019 թվականից և առաջին կինն է, որը գլխավորում է կազմակերպությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ