Հայաստանը ՀԱՊԿ-ից ավելի արդյունավետ անվտանգության մեխանիզմ չի գտնի, Արևմուտքի առաջարկը «թղթե հովանոց» է. Գալուզին

Հայաստանի ակտիվ մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) նպաստել է Հարավային Կովկասում խաղաղության պահպանմանը, սակայն Արևմուտքին մերձենալու Երևանի ցանկությունը հետ է թողել նրանց:

Այս մասին հունիսի 18-ին «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ցավոք, արևմտյան նարատիվների ազդեցության տակ տեղի է ունեցել երկկողմ քաղաքական շփումների կտրուկ նեղացում։ Երևանից գնալով ավելի հաճախ են հնչում Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, անվտանգության գործող համակարգի հասցեին անհիմն քննադատությունները։ Սա, մեղմ ասած, ապակառուցողական է ու անհեռատես»,- ասել է նա:

Գալուզինը նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից ավելի արդյունավետ անվտանգության մեխանիզմ չի գտնի։

Նա ընդգծել է, որ Արևմուտքի խոստումները երկրի ինքնիշխանության քայքայում են, մի տեսակ «թղթե հովանոց»-ի են նման: Բացի այդ, դա անհարմարություններ է ստեղծում տարածաշրջանի ներսում հարաբերություններում։

«Անվտանգության ոլորտում Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայումը և ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ արևմտյան օրինաչափությունների անցումը պարզապես անհնարին կդարձնի Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը»,- ընդգծել է Գալուզինը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ