Հունիսի 18-19-ը Պուտինը կայցելի ԿԺԴՀ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 18-19-ը կայցելի Հյուսիսային Կորեա՝ Կիմ Չեն Ընի հրավերով։

Վերջին անգամ Պուտինը Հյուսիսային Կորեա էր այցելել 2000 թվականին։ Փհենյանում նա հանդիպել էր ԿԺԴՀ-ի այն ժամանակվա ղեկավար Կիմ Չեն Իրի հետ։

Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընը 2023 թ. սեպտեմբերի 12-17-ը այցելել է Ռուսաստան։ Այդ օրերի ընթացքում նա եղել է Վոստոչնի տիեզերակայանում, Ամուրի Կոմսոմոլսկում, Պրիմորիեի Կնևիչի օդանավակայանում և Վլադիվոստոկում։

ԿԺԴՀ ղեկավարն էլ իր հերթին Փհենյան է հրավիրել ռուս գործընկերոջը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Պուտինը երախտագիտությամբ է ընդունել հրավերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ