Մեր ընդդիմադիր գործընկերները գետինը չե՞ն մտնում, երբ մի ինքնահռչակ շառլատան խոսում է իրենց մանդատները դնելուց. Թորոսյան

«Հետաքրքիր է՝ ԱԺ մեր ընդդիմադիր գործընկերները գետինը չեն մտնում, երբ մի ինքնահռչակ շառլատան խոսում է իրենց մանդատները վայր դնել կամ չդնելուց»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ շարունակելով.

«Լավ, ասենք մեզ չեք սիրում կամ հարգում, ձեզ քվե տված հազարավոր քաղաքացիների՞ն էլ չեք հարգում։ Մեր երկրի օրենքներն ու սահմանադրությունը չեք հարգում, ձեր իսկ անցած ուղի՞ն էլ չեք հարգում, որ թույլ եք տվել այդ շառլատանին ձեր իսկ քաղաքական ճակատագրի մասին դատողություններ անի։

Ու դուք դեռ ակնկալում եք, որ ժողովուրդը պետք է ձեզ լուրջ ընդունի:

Ձեր քաղաքական արժանապատվությունն այդքա՞ն է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ