Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել G7-ին չկապել Ուկրաինայի հակամարտությունը Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունների հետ

Ուկրաինայի հակամարտությունն ու իրանա-ռուսական համագործակցության հարցերը կապելու ցանկացած փորձ քաղաքական նպատակներ է հետապնդում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Ինչպես մենք բազմիցս նշել ենք, Ուկրաինայում պատերազմը Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի երկկողմ համագործակցության հարցերի հետ կապելու ցանկացած փորձ հետապնդում է միայն կանխակալ քաղաքական նպատակներ», – ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ:

Դրանում նշվում է, որ այն հրապարակվում է ի պատասխան «Յոթնյակի երկրների ղեկավարների հայտարարության մեջ պարունակվող Իրանի դեմ ուղղված մեղադրանքների»։

Հունիսի 14-ին «Յոթնյակի» խմբի գագաթնաժողովից հետո, ղեկավարները համատեղ հայտարարությամբ կոչ են արել Իրանին չաջակցել Ռուսաստանի Դաշնությանը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու հարցում, «բալիստիկ հրթիռներ և ռազմական տեխնոլոգիաներ չփոխանցել Մոսկվային»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ