ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր՝ սկանդալային բացահայտում՝ «Սեյրանը փոը չի տվել, մի րոպեից կողս չեղավ …»

Համացանցում հայտնվել է նոր՝ սկանդալային տեսանյութ, որտեղ դատարանի առջև հավաքված Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկն ուղիղ եթերում ասում է.

«Սեյրանը փողը չի տվել, մի րոպեից կողս չեղավ …»:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի մոտ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ գործադրված բռնության դեպքով քրեական գործ է հարուցվել:

«Նոր խոսեցի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյանի հետ, նա ինձ փոխանցեց, որ Վարդգես Գասպարիի միջադեպի հետ կապված արդեն հարուցվել է քրեական գործ, և գործն ուղարկվել է քննչական կոմիտե», — գրել է պատգամավորը:

Ցանցում տարածված տեսանյութերում երևում է, որ հարվածողը TV 5 հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանն էր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ