«Պատրաստ եմ հանդիպել Մարտի մեկի զոհ Գոռ Քլոյանի հոր հետ». Լևոն Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի որդին պատրաստ է հանդիպել մարտի մեկի զոհերից ՝ Գոռ Քլոյանի հայրիկի հետ։ Երեկ Գոռ Քլոյանի հայրը ցանկություն էր հայտնել հանդիպելու Լևոն Քոչարյանի հետ։

«Ես պատրաստ եմ հանդիպել, բայց եկեք շոու չսարքենք։ 10 տարի շարունակ այդ մարդկանց վշտի վրա շոու են սարքել»,- դատական նիստից առաջ ասել է Լևոն Քոչարյանը։

Հարցին, թե ում նկատի ունի շոու սարքելու առումով, Քոչարյանը մատնանշել է «Հայկական ժամանակ» թերթի նախկին գլխավոր խմբագրին։

Դիտարկմանը, թե դուք մեղադրանք եք հնչեցնում՝ Քոչարյանը ասել է, որ մեղադրանք չէ,այլ ասում է իրականությունը։

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը երեկ՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված, հետաձգվել էր և շարունակվում է այսօր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ