Իր կամքով ձեր ոչ մի աջակից չի մասնակցում․ Հասմիկ Հակոբյան

ԱԺ  պատգամավոր Հասմիկ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ ասվում է․

Հույսները էլի մենք ենք, պատասխանատվությունն ու մեղքը՝ աջակիցներինը, լավ չհամոզեցին, թե չէ իշխանափոխությունն իրողություն էր:

Բագրատ Գալստանյանն այսօր կոչ է արել իր աջակիցներին կապ հաստատել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ՝ գրել, զանգահարել, որ համոզեն մասնակցել վաղվա արտահերթ նիստին (ի դեպ, այս անգամ քաղաքակիրթ եղանակով, ոչ ինչպես նախորդ անգամները, երբ ասում էին՝ գնացեք ստիպելով բերեք Ազգային ժողով):

«Ждали-ждали и не дождались». ոչ զանգ, ոչ նամակ… պիտի, որ հասկացած լինեիք, որ իր կամքով ձեր ոչ մի աջակից չի մասնակցում, դա էլ պիտի «կազմակերպեիք», ինչպես մնացած ակցիաները, թե՞ ձեր հիմնական «տասովչիկը» անզատության մեջ է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ