Դատարան եկած Քոչարյանը ողջունեց իր աջակիցներին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով նախնական դատական նիստը։

Նախորդ՝ մայսիսի 14–ի դատական նիստը հետաձգվել էր աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված։ Նշենք, որ նախքան գործը նախաքննության պատրաստելը դատարանը պետք է անդրադառնա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցին։

Նախորդ դատական նիստին Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել մեղադրանքի կողմը։

Ըստ դատախազների՝ դեռեւս չեն վերացել Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքերը։ Երեկ մեղադրանքի վերաբերյալ մի քանի անգամ դիրքորոշում է հայտնել նաեւ երկրորդ նախագահը, իսկ նրա պաշտպաններից Ռուբեն Սահակյանն ու Հայկ Ալումյանը ծավալուն ելույթ ունեցան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ