Բախումներ սարքելու օրը շարժում կոչվածի յոթն արեցին, 17-ին էլ քառասունքն են անելու. Գալստանյանը պետք է պատժվի

Բագրատ Գալստանյանն այսօր դադարեցրեց շուրջօրյա նստացույցերն ու հավաքները, հայտարարեց, որ պետք է վերադասավորվեն և առաջիկա օրերին ընդդիմադիր խմբակցությունների հետ պետք է հանդիպեն քննարկեն, որից հետո հունիսի 17-ին կրկին հավաքվեն։ Հիշեցնենք, նա մայիսի 9-ի հանրահավաքի ժամանակ վարչապետին մեկ ժամ ժամանակ էր տվել, վերջին օրերին՝ 96 ժամ, սակայն այդ ժամերը լրացան, և դրան ոչինչ չհետևեց։

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» նախագահ Լևոն Շիրինյանի հետ։

«Իրենք ոչինչ էլ չեն պատրաստվում անել, որովհետև իրենք չգիտեն՝ ինչ են անելու։ Էն Մարիա Զախարովան էլ մի երկու բաժակ քցել է, մոռացել է։ Սա, իհարկե, հումոր է, բայց երկրորդ մասը կա, քանի որ սրանք այս ռուսական հերթական մատրյոշկեքն են, որովհետև ֆասադը փոխվում է, հետևի մարդիկ մնում են. սրբապիղծների, մանկապիղծների, նարկոմանների, գլխավորների մասին է խոսքը։ Դրանք հեղաշրջում չկարողացան անել, ռուսներն իրենց փողոցներում չլում են, իրենց ծառաներն են»,- ասաց Լևոն Շիրինյանը։

Վերջինս նշեց, որ դրա համար ձև են անում՝ իբր այս փուլն ավարտվեց, սկսվեց մյուս փուլը, սպասում են Մարիա Զախարովայի հրամանին, էդ անտերն էլ հրաման չի տալիս։

«Իրենք հայ մարդ են, գիտեն, որ ստորագույն բան են անում հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ, ռուսական գաղտնի ծառայությունների առաջադրանքն են կատարում, իսկ «ռուսկիյ միռը» իր մեջ «առմյանսկիյ միռ» չունի, իրենք այս գործն են անում, էն էլ իբր թե հոգևորականը։ Այս հակասությունների մեջ են։ Հաջորդն ասեմ՝ ինչ են անելու. երկու օր առաջ էր, չէ՞, որ սարքեցին այդ բախումները։ Էդ օրը էդ շարժում կոչվածի յոթն արեցին, 17-ին էլ քառասունքն են անելու»,- ասաց Լևոն Շիրինյանը։

Նա կարծում է, որ բախումներ ամսի 17-ին չեն լինի, քանի որ նրանք այլևս ռեսուրս չունեն։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ