Ստեր, կաշառված լրատվամիջոցներ, միլիարդավոր դոլարներ, գործարար, հանցավոր կապեր ու 6 տարի է՝ նպատակին չեն հասնում. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմից  Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գալստանյանի շարժմանն ու նախորդ տարիներին սկսված ու մարած մյուս շարժումներին:

«6 տարի է՝ փողոցներից տուն չեն գնում՝ կրկնելով, թե «Նիկոլը թույլ է, Նիկոլը պարտվել է, Նիկոլը չի կարող․․․»։

6 տարի է՝ ինչ արտաքին ուժերի օգնությամբ փորձում են հեղաշրջում անել։

6 տարի է՝ հնարավոր բոլոր ռեսուրսներով փորձում են իշխանություն զավթել։ Իրենց կեղտոտ նպատակների համար անգամ Զինված ուժերն ու եկեղեցին խառնեցին։

6 տարի է՝ վարչապետի հասցեին մեղադրանքների տեղատարափը չի դադարում։ Մեղադրեցին անգամ Ադրբեջանի սկսած պատերազմի, դժբախտ պատահարի ու բնական աղետի համար։

6 տարի է՝ Ադրբեջանի հետ պասերով փորձում են թուլացնել պետության հիմքերը, միայն թե իշխանություն զավթեն։

6 տարի է՝ ասում են «թիմ չունի, վախկոտ են, ուսապարկ են ․․․»

Ստերի տեղատարափ, կաշառված լրատվամիջոցներ, մեդիագրոհներ, միլիարդավոր դոլարներ, արտաքին անհամեմատ մեծ աջակցություն, քրեաօլիգարխիկ, գործարար ու հանցավոր կապեր․․․ բայց 6 տարի է փողոցներում մաշվում են, նպատակին չեն հասնում։

Հիմա ո՞վ է թույլը, վախկոտն ու պարտվածը»,— գրել է Չախոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ