Մահանալուց առաջ այս տղան արտասանեց ընդամենը 4 բառ, որոնք կհուզեն յուրաքանչյուրին

Ձեզ ենք ներկայացնում Ռութի պատմությունը, ով չափազանց ուրախ էր, որ հղի է: Նա տղա ունեցավ՝ Նոլանը: Երբ տղան 2 տարեկան դարձավ, քթի հետ կապված խնդիրներ սկսվեցին: Նա մշտապես գանգատվում էր խցանումից:

Վիճակը վատանում էր գիշերը, մինչև մի անգամ Նոլանը սկսեց խեղդվել: Բժիշկները տղային սկզբում վարակից էին բուժում: Բայց անարդյունք: 2015 թ. Նոլանի նշագեղձերը հեռացրին:

 

Տղայի ադենոիդ հյուսվածքն ուսումնասիրելով՝ բժիշկներն իմացան, որ նա տառապում է ռաբդոմիոսարկոմայով՝ փափուկ հյուսվածքների քաղցկեղով:

Շտապ պետք էր քիմիաթերապիա սկսել:

2017 թ. փետրվարին պարզ դարձավ, որ տղան չի կարողանա հաղթահարել հիվանդությունը:

Ռութը մոտեցավ որդուն և ասաց, որ նրան այլևս պետք չէ պայքարել:

Տղան դա թեթևությամբ ընդունեց և ասաց, որ այդ ամբողջ ընթացքում հանուն մոր էր պայքարում:

Որդուն գրկելով՝ Ռութն ասաց, որ նա շուտով երկինք է գնալու և դրանից պետք չէ վախենալ:

Ռութն ուզում էր որդուն տուն տանել, բայց նա որոշեց հիվանդանոցում մնալ:

Հաջորդ 36 ժամերին կինը որդուց չէր հեռանում:

 

Հետո նա տղային խնդրեց մի քիչ սպասել, որ լոգանք ընդունի:

Լոգարանից վերադառնալով՝ Ռութն իմացավ, որ որդին կոմայի մեջ է ընկել:

Մայրը պառկեց որդու կողքին, նա այդ պահին բառացիորեն մի քանի վայրկյանով արթնացավ:

Մահից առաջ տղան հասցրեց ասել. «Ես սիրում եմ քեզ, մայրիկ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ