Հունիսի 13-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ 1-ին փողոցում հնչել են կրակոցներ և կա զոհ։
Ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, 30-ից ավելի ինքնաձիգից կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր։
Ոստկաներնն ու քննիչները պարզել են որ սպանվածը Երևանի բնակիչ 26-ամյա Մհեր Խ.-ն է, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն մահացածի մարմնի վրա կա հրազենային մի քանի կրակոցի հետքեր։