Ժողովրդավարական ուժերի հարթակը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․
Ելնելով աշխարհաքաղաքական զարգացումներից և ներհայաստանյան անհրաժեշտությունից` ժողովրդավարական ուժերի հարթակը` ի դեմս Հայաստանի Եվրոպական կուսակցության, Հանրապետություն կուսակցության, Հանուն Հանրապետության կուսակցության, Քրիստոնեա-
ժողովրդավարական կուսակցության, առաջարկում է առաջիկա 3 — 4 ամսվա ընթացքում կազմակերպել հանրաքվե Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով:
Հայաստանի Եվրոպական կուսակցություն
Տիգրան Խզմալյան
Հանրապետություն կուսակցություն
Արամ Զ․ Սարգսյան
Հանուն Հանրապետության կուսակցության
Արման Բաբաջանյան
Քրիստոնեա-
ժողովրդավարական կուսակցություն
Լևոն Շիրինյան
11 հունիս 2024