Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Արծվիկ Մինասյանի հայտարարությանը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Արծվիկ Մինասյանի հայտարարությանը:

«Ասում է, որ իմպիչմենտի նախագծի փոխարեն իրենք ԱԺ հայտարարության այս նախագիծն են բերել, որ դիմեն կառավարությանը՝ իր մեջ ուժ գտնելու և հրաժարական տալու:

Այսքանը»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին հրավիրած հանրահավաքի ժամանակ Վազգեն Գալստանյանն իր համակիրներին կոչ էր արել 4 օր, այսինքն՝ 96 ժամ, անդադար մնալ փողոցում՝ վստահեցնելով, որ այդ կերպ կհասնեն ցանկալի արդյունքի, այն է՝ իշխանափոխության:

Նա նաև ընդդիմադիր պատգամավորներին կոչ էր արել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել:

Ազգային ժողովի խորհուրդը, սակայն, մերժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու ընդդիմության միջնորդությունը:

Այնուհետև պարզ դարձավ, որ իմպիչմենտ հայտնելու համար խորհրդարանական ընդդիմությունը չէր կարողացել համապատասխան թվով ձայներ հավաքել և Ազգային ժողովի օրակարգ էր տարել ոչ թե իմպիչմենտի, այլ հրաժարականի ուղերձի նախագիծ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ