Մինչև ժամը 4-ը ժամանակ եմ տալիս ընդդիմադիր պատգամավորներին. Վահագն Ալեքսանյան

«Քանի որ մեր ընդդիմադիր գործընկերները հերթական անգամ Ազգային ժողովի դահլիճում չեն, ստիպված պիտի լինեմ խոսել նրանց դատարկ աթոռների հետ»:

Այս մասին այսօր՝ Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Հարգարժան ընդդիմադիր գործընկերնեը, մասնավորապես՝ Արթուր Խաչատրյանը, այսօր Աժ ամբիոնից հեգնական կերպով խոսեց իրենց շարժման իմիտացիայի՝ դրսից ֆինանսավորման մասին, փորձելով ասել, որ նման բան չի եղել:

Հիմա կկադրամ ռուս պրոպագանդիստ Իգոր Կորոտչենկոյի գրառումը, որը նա արել է անցած ամսվա 26-ին՝ իրենց հանրահավաքի օրը. մեջբերում եմ՝ «Եվ այս ծաղրածուները որոշե՞լ էին Հայաստանում իշխանություն վերցնել: Նորից հատկացվել են հարյուրավոր միլիոններ Փաշինյանի հեռացան համար, և այդ հարյուրավոր միլիոնները նորից գողացվել են էֆեկտիվ մենեջերների կողմից, թու՛: Սա կատարյալ… նա գոնե խաչը հանե՞ց»: Ի գիտություն պարոն Կորոտչենկոյի ասենք, որ խաչը վաղուց էր հանել, առնվազն գրպան է դրել»,- ասաց Ալեքսանյանը:

Պատգամավորը նկատեց՝ եթե ՌԴ-ից իշխանությունների հետ բավականին սերտ կապեր ունեցող այդպիսի մի պրոպագանդիստ հայտարարում է, որ հարյուրավոր միլիոններ են հատկացվել, և իր բնորոշմամաբ՝ «ծաղրածուներն ու մենեջերները» գողացել են այդ գումարները, արդյո՞ք լեգիտիմ չէ հարցը՝ իսկ կարո՞ղ է նման բան կա. «Որովհետև եթե մեր ընդդիիմադիր գործընկերները պնդում են, որ նման բան չկա, դա ապացուցելու մի ճանապարհ կա, հրապարակել այն բոլոր ֆինանսական մուտքերը որ ունեցել է շարժումը, և նաև պարոն Կորոտչենկոյի այդ մտավախությունը փարատելու համար, հրապարակել այն բոլորո ծախսերոը որոնք որ կան: Հիմա ժամը 12:30-ն է, ես մինչև ժամը 4-ը ժամանակ եմ տալիս մեր ընդդիմադիր գործընկերներին հրապարակելու համար այն բոլոր մուտքերը, որ ունեցել է իրենց շարժումը և այն բոլոր ծախսերը, որ արել է իրենց շարժումը, միայն դա անելուց հետո լրիվ լեգիտիմորեն կկարողանան ծաղրել դրսից ֆինանասավորման մասին թեզերը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ