Կայծակը հարվածել է Սամարա-Երևան չվերթի ինքնաթիռին

Կայծակը հարվածել է Սամարայից Երևան թռչող ինքնաթիռին։

Այս մասին հայտնել են ռուսական տարբեր լրատվամիջոցները։

Սամարայից Երևան ուղևորվող Airbus A319-ը օդ բարձրանալուց հետո է կայծակի հարվածի ենթարկվել: Չնայած կատարվածին՝ օդանավի համակարգերը չեն տուժել, թռիչքը շարունակվել է։

Ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել։ Ուղևորներից և անձնակազմի անդամներից որևէ մեկը չի տուժել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ