«Երեխան հաղորդմանը մասնակցել է՝ առանց մոր համաձայնության». Կարո Փայլան

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Կարո Փայլանն իր ֆեյսբուքի էջում գրել է.

«Տեսակցեցի Նիհաթ Հաթիպողլուի կողմից շահագործված Արթուրի մոր հետ։

Նա հայտնեց, որ հիշյալ հաղորդման մեջ իր որդու մասնակցությունը եղել է առանց իր համաձայնության:

Վաղը պաշտոնական բողոք պետք է ներկայացնեմ Ռադիոյի ու հեռուստատեսության բարձրագույն խորհրդին և դատախազությանը՝ երեխաների շահագործում կատարած այդ հաղորդման դեմ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ