Հունիսի 10-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ժամը 15:30-ից հրավիրել է հավաք:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 16:15-ի դրությամբ նշված տարածքում գտնվել է շուրջ 2100 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Հիշեցնենք՝ նստացույց հայտարարած Վազգեն Գալստանյանը քաղաքացիներին ժամը 15։30-ին հրավիրել էր Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ, որովհետև ժամը 16։00-ին ԱԺ խորհրդի նիստն էր լինելու: