Հունիսի 3-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը սբ․ Աննա եկեղեցու բակում տեղադրված հարթակից իրեն լսելու համար հավաքված քաղաքացիներին ծանոթացրեց Արթուր եղբայրներին, որոնք առավել հայտնի են որպես «Artur Brothers»։
«Մեր շատ սիրելի բարեկամները, ընկերները Քենիայից, երևի լսած կլինեք՝ Arthur Brothers։ Իրենք շատ հետաքրքիր հայորդիներ են, վերջը, էն մանրամասները չեմ ասում․․․ հոգով, սրտով, կյանքով նվիրված հայորդիներ են»,- ծափերի ներքո հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոսը։