«էս 3 մանեթի լացի՞ …». Խաթաբալան և Քոչարյանի դատը

Վարդգես Գասպարին դեռեւս տեղեկություն չունի՝ ոստիկանությունը պարզե՞լ է իր հանդեպ բռնություն գործադրածների, շիշ նետած անձի ինքությունը, թե՝ ոչ։

Ոստիկանությունը գտել է Գասպարիի հեռախոսը, որը, ըստ վերջինիս, երեկվա միջադեպի ժամանակ իր մոտից գողացել էին։ Վարդգես Գասպարին լրագրողների հետ զրույցում ցույց տալով իր բաճկոնի խորը գրպանը՝ ասաց, որ ուղղակի հնարավոր չէր, որ հեռախոսն ինքն իրեն դուրս գար, ընկներ․

«Տեսեք, գրպաններս բավական խորն են։ Ավելի հավանական եմ գտնում, որ դա գողացել են հենց այդ միջադեպի ժամանակ, ինչը վկայում է, որ Քոչարյանի աջակիցների մեջ կան պրոֆեսիոնալ գրպանահատներ, համենայն դեպս ինձ թվում է՝ ոչ պրոֆեսիոնալ մարդը դժվար թե էնպես գողանար, որ չնկատեի»,-ասաց Գասպարին՝ հավելելով, որ հեռախոսը գտել են դատարանի բակում։

Ըստ Վարդգես Գասպարիի՝ երեկ դատարանում փաստացի տնօրենը Քոչարյանի աջակիցներն էին, որոնք ցույց էին տալիս օրենքի կոպտագույն խախտումներ․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ