Պահանջում եմ Ոստիկանապետից բացատրություն տալ, որպես Մարտի 1-ի զոհի մայր

Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, բացատրություն է պահանջում ՀՀ ոստիկանապետ Վալրի Օսիպյանից՝ Ռոբերտ Քոչարյանի գործով երեկվա դատավարության ժամանակ ոստիկանների անգործության ու միջադեպի պատճառով:

«Որպես Մարտի 1 զոհի մայր, պահանջում եմ Ոստիկանապետից բացատրություն տալ այսօրվա ոստիկանների հանցավոր պահվածքի, և քոչարյանական բանդայի անդամների պահանջները հլու հնազանդ կատարելու համար»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Խաչատրյանի մայրը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստի ընթացքում Վարդգես Գասպարին բողոքի ակցիա էր իրականացնում դատարանի դիմաց: Նրա մոտ «Ռոբիկ սրիկա, Ռոբիկ մարդասպան» պաստառներ էին, որը նրա ձեռքից խլել էին եւ պատռել, ապա ջրով լի շշով հարվածել դեմքին:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նաեւ թույլ չէին տվել Ստյոպա և Սեդա Սաֆարյաններին մուտք գործել դատարանի շենք:

ՀՀ ոստիկանությունից մեր հարցին ի պատասխան ասել էին, որ կա բերման ենթարկված 4 անձ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ