Աշխարհի տարբեր անկյուններում, տարբեր մշակույթներում մայրերին առանձին պատվավոր տեղում են դասում: Նրանք ամենակարևոր և գլխավոր մարդիկ են:
«Նախքան ինձ դատելը կարդացեք մինչև վերջ: Տարիներ առաջ ես կորցրեցի կնոջս․ ես և նա ունենք մեկ դուստր։ Ամեն տարի, երբ մոտենում է Մայրերի օրը՝ դուստրս շատ է տխրում։
Այս անգամ նա լաց լինելով ինձ մոտ եկավ ու ասաց՝ «Հայրի՜կ, մենք ե՜րգ ենք երգելու Մայրիկների օրվա համար, բայց ես մայր չունեմ, իմ մայրիկը երկինք է գնացել, 1 օրով կլինե՞ս իմ մայրիկը»։ Նա ինձ խնդրեց շիկահեր կեղծամ կրել և շպարվել վարդագույն՝ ինչպես իր մայրը․․․
Երջանկություն էր տեսնել աղջկաս այդքան երջանիկ, երբ նա ինձ տեսավ իր մոր կերպարի մեջ․․․»․Դանիել Քորեա