Գազալցակայանը պատկանում է Ծառուկյանի օգնականին, անվտանգության կանոնները չպահպանելու համար մի քանի անգամ տուգանվել է

Երեկ պայթած գազալցակայանը պատկանում է Գագիկ Ծառուկյանի օգնականին, եվ մի քանի անգամ տուգանվել է,թե թերի լիցքավորման եվ թե անվտանգության կանոնները չպահպանելու համար։

«Գազ Օյլ» ՍՊԸ-ի սեփականատեր Ռաֆայել Այվազյանը ոչ միայն բիզնեսով է զբաղվում, այլեւ քաղաքական գործունեությամբ։ Նա ԲՀԿ անդամ է։

2008 թ եղել է Երեւանի ավագանու անդամ 2011-2012թթ. 2012-2013 թվականներին եղել է Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի գլխավոր խորհրդականը: աշխատել է ՀՀ աշխատանքի պետական ​​տեսչությունում, իսկ 2014 թվականին դարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կենտրոն համայնքի խորհրդի նախագահը։

Այվազյանը 2018 թվականի դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային թեկնածուներից էր։

Նրա ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ նա ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնականն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ