Արցախը լուծարեցին, ժողովրդին բռնի տեղահանության, ունեզրկման մատնեցին, հիմա եկել՝ Հայաստա՞ն են փրկում. Աթանեսյան

«Ողբերգություն չէ, երբ նայում-տեսնում-ճանաչում ես, որ Արցախի «հականիկոլականների» մեծամասնությունը նույնն է, որ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հանրապետության հրապարակում օրուգիշեր էր անում՝ գեթ մեկ անգամ Նիկոլ Փաշինյանի աչքին երեւալու համար, իսկ ում հաջողվում էր նրա ձեռքը մի վայրկյան սեղմել՝ Ստեփանակերտ էր վերադառնում հորթի հրճվանքից տրտնջի տալով»

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հարցադրում է արել հրապարակախոս, ԼՂ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը՝ նշելով, որ այդպես պատահում է, բայց պարզ չէ նպատակը:

«Շուրջ երկու տարի Ստեփանակերտում ասում էին՝ թող Արայիկը հեռանա, բոլոր հարցերը կլուծենք: Ստեփանակերտում պնդում էին, որ միակ ճանապարհը կոնսենսուս՝ մինուս Սամվել Բաբայան քաղաքական դասավորությունն է:

Հասան դրան, հասան Արայիկ Հարությունյանի հրաժարականին: Հնչեցին ողջույնի ճռճռան խոսքեր, համահայկական աջակցության խոստումներ: Քսան օրում երկիրը լուծարեցին, ժողովրդին բռնատեղահանության, մինչեւ վերջին թելն ունեզրկման մատնեցին: Հիմա եկել՝ Հայաստա՞ն են փրկում»,-գրել է Աթանեսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած շարժման անդամներին գումարով շահագրգռելու, նրանց վճարի դիմաց ակցիաների ու հավաքների վայր բերելու մեղադրանքներով կալանավորված անձը 29-ամյա Նարեկ Թևոսյանն է:

Վերջինս Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է նախորդ տարվա սեպտեմբերին, Ստեփանակերտի բնակիչ է եղել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ