«Այսօր Մոնթեն կդառնար 61 տարեկան». Հայկ Հովհաննիսյան

Թիվ 3 ընտրատարածքում «Իմ Քայլը» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված  Հայկ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Շնորհավո՛ր ծնունդդ, հրամանատա՛ր։ Այն բարի ծնունդդ, այն արև օրը, որ քեզ պես որդի ունեցավ ազգը։

Անսասան է այն երկիրը, որի որդիներն ու մայրերը ձեռք ձեռքի պիտի լինեն դժվարին պահին, որի կանայք աղոթեն պիտի հզորության համար։ Ամեն ամուր ընտանիք մի հող է, մի ազգ, մի շեն պետություն։ Այդ օրինակն ես մեզ սովորեցրել պատվելի՛ Մոնթե։

Իմ սիրելի հայրենակիցներ, պարտքս եմ համարում հիշեցնել, որ այս տարվա նոյեմբերի 25ին Մոնթեն կդառնար 61 տարեկան։ Կոչ եմ անում բոլորիդ, ձեր ժամանակից մի փոքր մաս տրամադրել՝ նրա անունը վառ պահելուն։

աղբյուրը՝   Հայկ Հովհաննիսյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ