Տևական ժամանակ է, ինչ Հանրապետության հրապարակում տեղադրված է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքների համար նախատեսված բեմահարթակը։
Մեզ հաջողվել է պարզել, որ բեմը Բագրատ Գալստանյանին տրամադրել է «Հայֆիլմ»-ի նախկին տնօրեն Դավիթ Կարապետյանը։ Վերջինս դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանի ազգականն է, ինչպես նաև հանդիսանում է Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի մտերիմ ընկերը։
Արման Սահակյանը դեռևս 2011 թ. հունիսի 22-ին նշանակվել էր ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ։ Մեզ հասած հավաստի տեղեկություններով դեռևս 2015 թվականին «Հայֆիլմ»-ին պատկանող բեմահարթակը, որն այսօր ընդդիմության հանրահավաքների համար տեղադրված է Հանրապետության հրապարակում, յուրացվել է Դավիթ Կարապետյանի կողմից։
Սույն հրապարակումը ներկայացնում ենք որպես պետական գույքը յուրացնելու մասին հաղորդում հանցագործության մասին և հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը։
Բեմահարթակի լուսանկարը՝ ստորև։