«Քննարկում են, դետեկտիվություն անում, պիտակավորում». Մնացական Բիչախչյան

Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Սևանա լճում երիտասարդ աղջկա կյանք խորտակվեց, ծնողները, ընտանիքը, հարազատները մեծ հարված ստացան ու սոցցանցի որոշ շերտ, այո շերտ, որովհետև դրանց մարդ չի կարելի անվանել, քննարկում են, դետեկտիվություն անում, պիտակավորում, ընդհուպ հասել է նրան, թե գիշերվա ժամին ինչ գործ ուներ Սևանում և այլն: Այ սա է ողբերգությունը, էս շերտն է մեր պատիժը:

Լավ լո՞ւրջ… Մեկ-մեկ մարդ տարակուսում է. կարող է մեր ազգի որոշ մասի արյան փոխարեն ժամանակին կամ գոմաղբ են սրսկել կամ չգիտեմ ինչ:

Էդ տեսակին մի խորհուրդ, քանի որ հիվանդ եք հոգեպես, միշտ ունեցեք ձեր կողքին ադեկվատ մեկին, էդ պահին որ ուզենաք բան գրել, խփեն ձեր գլխին, ազգայացնեն ձեզ, մի քանի տարի գոնե վեր ընկնեք մի գոմում:
Համբերություն հարազատներին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ