Շարժում կոչվածը մարել է մայիսի 9-ին, «տապանաքարը» դրված է. Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այն պնդումներին, թե Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած շարժումը չի մարել:

Ըստ նրա՝ փողով ցուցարար հավաքող «Սրբազան» կոչված շարժումը վաղուց մարած է։

«Շարժումը կոչվածը մարել է դեռ չսկսած՝ մայիսի 9-ին, Հանրապետության հրապարակում։ Երբ դեռ մոտ 1 ամիս առաջ վարչապետին 1 ժամ ժամանակ տվեցին, հետո 5 րոպե սպասեցին ու ևս 15 րոպե ավելացրին, ապա խոստացան 7-10 օրում իշխանափոխություն անել։

Մայիսի 9-ին հետևած բոլոր գործողությունները միտված են մարած շարժումը վերակենդանացնելուն, այնինչ մարած շարժման տապանաքարը վաղուց արդեն դրված է»,— գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ