Հերթական կիքսը՝ «Գահերի խաղը» սերիալում

Գահերի խաղը» հայտնի սերիալի երկրպագուները 8-րդ սեզոնում ևս մեկ բացթողում են նկատել: Այդ մասին գրում է TMZ-ն:
Հրապարակված կադրում երևում է, թե ինչպես է Ջեյմի Լանիստերը գրկում Սերսեային:

Հերոսուհու գոտկատեղին երևում է Ջեյմիի աջ ձեռքը, մինչդեռ նրա այդ ձեռքը, ըստ սցենարի, դեռ երրորդ սեզոնում կտրել էին: Հաջորդ բոլոր սերիաներում նա կադրում էր ոսկյա պրոթեզով

Հերթական վրիպակը երկրպագուների մի մասին զվարճացրել է, մի մասն էլ սկսել է քննադատել HBO ընկերությանը՝ նկարահանումների ժամանակ անուշադիր լինելու համար:

Որպես արդարացում` որոշ երկրպագուներ վստահեցնում են, որ կադրը հայելային է և իրականում երևում է ոչ թե աջ, այլ ձախ ձեռքը: Իսկ որպես ապացույց նշում են այն, որ մյուս ձեռքը ամբողջությամբ ծածկված է վերնազգեստի տակ:

Նշենք, որ սա այս եթերաշրջանի առաջին վրիպակը չէ: «Գահերի խաղը» սերիալի 8-րդ սեզոնի 4-րդ էպիզոդում սեղանին դրված էր սուրճի ժամանակակից բաժակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ