«Ո՛ւր էլ լինեմ` տանը, դրսում, հեռաստանում, ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա…». Սիլվա Կապուտիկյանը` Քոչարյանին

Ֆեյսբուքյան օգտատեր Գոհար Հայրապետյանը իր էջում գրում է.

Երբ 2004 թ ապրիլի 13-ին իրավապահները աննախադեպ դաժանությամբ ցրեցին ընդդիմադիրների խաղաղ ցույցը նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայրի դիմացից, բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանը որոշում կայացրեց վերադարձնել նախագահին «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, որով պարգևատրվել էր 1998 թվականին

Կապուտիկյանը վերադարձրեց շքանշանը, «Ապստամբություն» բանաստեղծության հետ մեկտեղ, որը գրել էր այդ դեպքերի ընթացքում, հղելով Ռոբերտ Քոչարյանին՝ ասելով․

«Դա իմ հոգու ճարահատ ճիչն եմ համարում՝ ընդդեմ այս անարդարությունների»։

  • Ես չեմ ապրում արդեն ու ես չեմ էլ մեռնում,
  • Եվ իմ չմեռնելը տևելու է երկար,
  • Ո՛ւր էլ լինեմ` տանը, դրսում, հեռաստանում,
  • Ես ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ