«Ինչո՞ւ եք խմած եկել». Գալստանյանը՝ Գևորգ Պետրոսյանին

Ինչպես արդեն հայտնի է, Վազգեն (Բագրատ) Գալստանյանի շարժման մասնակիցները դեռևս Քննչական կոմիտեի շենքի դիմաց են։

Նրանք պարբերաբար աչքի են ընկնում տեղում հասարակական կարգը պահպանող ոստիկանական ծառայողների հասցեին հնչեցրած վիրավորանքներով։

Ակցիայի մասնակից Գևորգ Պետրոսյանը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի հասարակական կարգի ապահովման տեսուչ Լևոն Ղազարյանին մեղադրեց ոստիկանության զորքերի մասին օրենքի խախտման մեջ, վիրավորելով նաև տեսուչին․ «Դուք շատ փոքր եք։ Քննչական օրենսգրքի հոդվածը ուղղակի պատասխանատվություն է նախատեսում կարգավիճակը պետական շահերին հակառակ օգտագորեծլու համար»։

Ղազարյանը ի պատասխան Պետրոսյանի՝ նկատեց՝ ոստիկանության զորքերի գործողությունները համապատասխանում են օրենքին։ Վերջինս Պետրոսյանի ցուցաբերած վարքագիծը կասկածի տակ դրեց։ Տեղում ներկա ոստիկանության պաշտոնյաններից մեկն էլ ասաց, թե Պետրոսյանը ալկոհոլի ազդեցության տակ է, Ղազարյանը արձագանքեց Պետրոսյանին․ «Դո՞ւք եք մեծ, շատ սխալ կարծիք ունեք Ձեր մասին։ Մասնագետ է, կասկածներ ունի։ Վիրավորում եք ոստիկաններին»։

Գալստանյանն էլ Գևորգ Պետրոսյանից փորձեց ճշտել, թե վերջինս իսկապե՞ս ալկոհոլի ազդեցության տակ է․ «Դուք խմա՞ծ եք պարոն Պետրոսյան, ինչո՞ւ եք խմած եկել»։ Պետրոսյանն էլ իր հերթին ոստիկաններին մեղադրեց թմրանյութ օգտագործելու մեջ․ «Ես էլ ասում եմ՝ դուք էլ ուռած եք»։

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի հասարակական կարգի ապահովման տեսուչ Լևոն Ղազարյանը շեշտեց, որ ոստիկանության ծառայողները չեն կարող այլ բանի մեջ կասկածվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ