«Մարդու կծած» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 12-ամյա երեխա

Մայիսի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձեռքի մարդու կծած» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան Երևանի բնակիչ 12-ամյա Կ․ Ս․-ն է։ Պարզել են նաև, որ մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Շիրազի փողոցի 22 շենքի հետնամասում գտնվոող այգում Կ.Ս․-ի հետ խաղի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, անծանոթ տարօրինակ վարքագիծ ունեցող չափահաս տղան կծել է նրան։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են քննչական բաժին։

Կայքի տեղեկություններով՝ Կ․ Ս․-ն սովորում է Երևանի հիմնական դպրոցներից մեկի 6-րդ դասարանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ