Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է տարածել՝ անդրադառնալով համացանցում տարածվող տեսանյութին:
«Հայաստանի արտաքին հետախուզությունը պարտավոր է պարզել, թե որ անբարոյականներն են արել այս սրբապղծությունը, և եթե հաստատվի համացանցում շրջանառվող չհերքված տեղեկությունը դրա՝ «ավանդական մի կուսակցության» կողմից պատվիրված լինելու փաստը, պետք է արգելվի այդ երկրում այդ կուսակցության անդամների մուտքը Հայաստան՝ ընտանյոք հանդերձ, քանի դեռ նրանք իրենց շարքերից չեն հեռացրել ու ներողություն խնդրել Հայաստանի հասարակության ժողովրդավարական ընտրությանը (անկախ նրանից, թե ով է կատարել այդ ընտրությունը) հասցված այսպիսի անարգանքի համար։
Խիստ կասկածելի է, որ ցա արել են մեր թշնամիները։ Առավել ևս երբ «ավանդականը» դա չի էլ դատապարտել… Ըսկ դա բան է ասում…»,-գրել է Սաֆարյանը։
Նշենք՝ համացանցում տարածվում է տեսանյութ, որտեղ նշվում է, որ Թուրքիան Նյու Յորքի Թայմ Սքուերի ամենամեծ էկրանին շնորհավորել է ՀՀ վարչապետի ծննդյան օրը:
Համացանցում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ տարածվող տեսանյութի հեղինակը Դաշնակցությունն է, որի անդամները ակտիվորեն տարածում են «իրենց աշխատանքի արդյուքը»: