Գյումրի ուղևորված Բագրատը նպատակ ունի խանգարել ու քաղաքականացնել Գյումրիում կայանալիք Ազնավուրին նվիրված մեծ համերգը

Այսօր արդեն Բագրատ Գալստանյանն իր խմբակով ուղևորվեց Գյումրի։ Ավելի վաղ հայտնել էին, որ երեկոյան Գյումրիում պատրաստվում են հանրահավաք է անել: Սակայն ուշագրավ է, որ հանրահավաքի մասին  անգամ չեն իրազեկել Գյումրու համայնքապետարանին, այսինքն հանրահավաքը արտոնված չէ։

Բացի այդ, Գյումրու նույն հրապարակում այսօր կայանալու է Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված միջոցառում, բնականաբար հրապարակը լի է լինելու մարդկանցով։

Ստացվում է, որ Բագրատը պատրաստվում է Ազնավուրի համերգի համար հավաքված մարդկանց ներկայացնել որպես իր աջակիցներ ու քաղաքականացնել Ազնավուրին նվիրված մեծ համերգը

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ