Երաշխավորագիր նեկայացրած Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին դատավորը հրավիրեց դատարան

«Արցախի նախկին եւ ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել` Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ»,- այս մասին դատարանի դահլիճում քիչ առաջ հայտարարեց Քոչարյանի պաշտպաններից Խուդոյանը.

«Հաշվի առնելով Արցախի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վաստակը հայկական պետությունների կայացման գործում և նրա հսկայական ավանդը հայոց բանակաշինության մեջ, երաշխավորում ենք, որ խափանման միջոցի փոփոխման դեպքում չի խոչընդոտի գործի քննությանը և չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց»,- նշված է երաշխավորության մեջ:

Արցախի նախագահները խնդրել են խափանման միջոց կալանվորումը փոխարինել երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ:

Դատավորը հայտնեց, որ անհրաժեշտ է երաշխավորագիր ներկայացրած անձանց ներկայությունը և նրանց հրավիրեց դատարան, պաշտպանական կողմն էլ ժամանակ խնդրեց` հասկանալու համար, թե երբ և ինչպես է հնարավոր դա կազմակերպել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ