ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլի Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՉԱՐ, ՉԱՐ, ՉԱՐ մարդ
«Այս ամբողջ գործողություններն Արարատ Միրզոյանի վզին է։ Նոյեմբերի 9-ին էլ իրեն հանձնեցին, այսօր էլ հանձնեցին»։
Այս խոսքերը ասում է մի մարդ, որ շատ լավ տեղյակ է՝ ինչ է տեղի ունեցել նոյեմբերի 9ին Արարատ Միրզոյանի հետ։ Երևի իր հետևում կանգնած ուժերը այդպես էլ չհասան իրենց նպատակին, մարդը չսպանվեց։ Հիմա էլ որոշել են թիրախավորեն Արտաքին գործերի նախարարության աշխատակիցներին։ Մարդկանց, որ կռիվ են տալիս, իրական կռիվը բացառելու նպատակով։
Ակնհայտ է, որ վերջին շաբաթներին իրենց «Ճշմարտության շարժում» հռչակած ուժերը, տեսնելով, որ չունեն բավարար աջակցություն, փորձելու են ատելությամբ պարպված ժողովրդին հրահրել բախումների, որպեսզի արդարացնեն փողոցից տուն գնալը։
Ատելության քարոզով համերաշխություն չես կառուցի։ Վիրավորելով չես հաշտվի։ Ատելով սեր չես սերմանի»։