Վաղը ես էլ սքեմ հագնեմ, ինձ հռչակեմ սրբազան ու վարչապետ,Կիրանցը… տո ինչ Կիրանց, էլ ինչ Տավուշ… ինձ էլ Պուտինը փող կուղարկի.Ս. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Վաղը ես էլ սքեմ հագնեմ, ինձ հռչակեմ սրբազան ու վարչապետ, մի 200 մարդ կանչեմ, գնամ խանգարեմ պետական գերատեսչությունների աշխատանքը, արգելափակեմ նախարարությունների 2 մուտք-ելքերը, պահանջեմ արտոնյալ հանդիպում նախարարի հետ, եթե հրաժարվի’ նզովեմ ու անիծեմ վերջին ձևի, քարերով ոստիկաններին խփեմ, հետո հիվանդանոց ընկնեմ,
ա) դրանից Կիզիլ Հաջիլին ետ կվերադառնա?
բ) Կիրանցը… տո ինչ Կիրանց, էլ ինչ Տավուշ… ինձ էլ Պուտինը փող կուղարկի?
գ) ըստ դոն պիպոյի’ ես կինքնամաքրվեմ?
դ) ըստ Նաիրա Զոհրաբյանի ոսկեղենիկ բառապաշարի’ ինձ եվրայոնջաները քաղբանտարկյալ կճանաչեն ու շենգեն վիզա կտան?
ե) բարձրյալը հրեշտակներ կուղարկի վերքերս ամոքելու համար?

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ