ԱԳՆ դիմաց բանականության ծաղրին չդիմադրողները կհավատան նաև էս վարկածին․ Պետրոս Ղազարյանը` Գալստանյանի հայտարարության մասին

Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Սրբազանը այսօր հայտարարեց, որ Թուրքիայից էլիտար զորք են ուղարկում իրենց ձերբակալելու համար։ Եվ Միրզոյանից պահանջում էր իջնել ու պատասխանել` զորքը գալիս ա թե չէ։

Առաջարկում եմ երկուշաբթի հայտարարել, որ Թուրքիայից, բայց ինչի միայն Թուրքիայից, ողջ թուրքական աշխարհից ու Պակիստանից ցանկանում են իրեն թույնել։

Ապա գնալ առողջապահության նախարարություն և Ավանեսյանից պահանջել իջնել ու պատասխանել` Թուրքիայից թույն եկելա թե ոչ։

ԱԳՆ դիմաց բանականության ծաղրին չդիմադրողները կհավատան նաև էս վարկածին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ