«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԱԳՆ շենքի դիմաց Վազգեն Գալստանյանի կողմից առաջացրած լարված իրավիճակին։
Վերջինս հույս է հայտնել, որ ԱԳ նախարարը չի հանդիպի Գալստանյանին։
«Հուսամ՝ Արարատ Միրզոյանը և ԱԳՆ-ից ոչ մի պաշտոնյա էս ծաղրածուին ոչ ուղիղ, ոչ անուղղակի չի հանդիպի և չի պատասխանի։
Ադրբեջանցիներն ու թուրքերը էս խեղկատակի շարժումը դարձրել են Երևանի կենտրոնում Բաքվի ու Անկարայի մամուլի տեսության հարթակ։
Վեհափառը էս «անառակ որդուն» դեռ չի պատրաստվո՞ւմ հետ կանչել։ Հնարավոր բախումների պատասխանատուն ինքն անձամբ է լինելու։ Էս խայտառակությունից հետքայլ անողը, նահանջողը եկեղեցին պետք է լինի»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ ԱԳՆ-ի դիմաց իրավիճակը լարված է: Վազգեն Գալստանյանը փոքրաթիվ աջակիցների հետ հանդիպում է պահանջում ԱԳ նախարարի հետ: Կառույցից հայտնել են, որ այս պահին նպատակահարմար չէ: