ՕՐՎԱ ԿԱԴՐԸ. Մարդիկ չեն փոխվում

Համացանցում հայտնվել է դատարանում արված Քոչարյանի լուսանկարը, որտեղ ձեռքի նույն շարժումով ողջունում է իր համակիրներին, ինչպես և տարիներ առաջ:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Զինված ուժերի  շտաբի նախկին պետ  Սեյրան Օհանյանի, Երևանի կայազորի  նախկին պետ Յուրի  Խաչատուրովի և Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի գործով դատաքննությունը:

Հիշեցնենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանի  պաշտպանական կողմը դատարանին ինքաբացարկի միջնորդություն ներկայացրեց մի քանի հիմքով: Դատարանը մերժեց միջնորդությունը:

Որոշման հրապարակումից հետո փաստաբան Հայկ Ալումյանը հայտնել է, որ դատական նիստը հայտարարված է բաց, սակայն կարգադրիչները թույլ չեն տալիս դատարանի մոտ հավաքված քաղաքացիներին մուտք գործել դատարան, հետևաբար խնդրել է դատարանին մեկ անգամ ևս հայտարարել դռնբաց նիստի մասին:

լուսանկարները՝  ZonaPozitive

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ