Այս երկվորյակների ողջ մնալու հնարավորությունը գնահատվում էր 10 տոկոս, իսկ այժմ ․․․

Ներարգանդային զարգացման փուլում փոքրիկների մոտ ախտորոշվել էր ֆետո-ֆետալ տրանսֆուզիայի   ախտանիշ, որը դրսեւորվում է պտուղների արյան տարբեր հոսքով։

Արյան հոսքի ուղղությունից կախված՝ պտուղներից մեկը դառնում է «դոնոր», երկրորդը՝ «ռեցիպիենտ»։ Մահացությունը  կազմում է 60-100 տոկոս։

Փրկության միակ հույսը եզակի վիրահատությունն էր մոր արգանդում, բայց այն երկուսին էլ սպառնում էր ուղեղի վնասմամբ։ Չնայած դրան՝ ծնողները համաձայնեցին վիրահատական միջամտությանը։

Վիրահատությունը  կատարվեց հղիության 21-րդ շաբաթում։ Տղաները ծնվեցին 8 շաբաթ անց, եւ նրանց մոտ ոչ մի երկարաժամկետ բարդություն չնկատվեց։

Չնայած դրան՝ երկվորյակները ստիպված էին տարբեր հիվանդանոցներում ընդհանուր առմամբ 40 օր անցկացնել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ