Ռումբի ահազանգ է ստացվել Կառավարության 3-րդ մասնաշենքում. Կառավարության աշխատակիցները տարհանվել են

Ռումբի մասին ահազանգի պատճառով Կառավարության 3-րդ մասնաշենքում այս պահին աշխատակիցների տարհանում է  իրականացվում, Aysor.am-ի թղթակցին հայտնեց ԱԻ նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը։

Նրա խոսքով, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը ստուգումներ և ուսումնասիրություն է իրականացնում՝ ճշտելու, արդյոք ահազանգը կե՞ղծ է, թե՞ իրական։

«Այս պահին մարդկանց տարհանումը, հավանաբար, ավարտվել է», — ասաց Է. Զարգարյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 14:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

տեսանյութը՝  azatutyun.am

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ