Միայն տեսեք, թե որքան գումար է ծախսել Քոչարյանը պաշտպանվելու համար

«Ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին մարտի 1-ի քրեական գոր­ծով ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել 2008թ. սահմանադրական կարգը բռնի տապալելու համար, ահ­ռելի գումարներ է ծախսել պաշտպանվելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ փաստաբաններին նրա վճարած գումարի չափը հասել է մոտ 200 մլն դրամի: 

Հիշեցնենք՝ նրան պաշտպա­նում են փաստաբաններ Արամ Օրբելյանը, Ռուբեն Սահակյանը, Հայկ Ալումյանը: Երեկ այս կապակցությամբ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Արամ Օրբելյանին, որն ասաց.

«Ես կարող եմ միայն խոսել մեր գրասենյակի գնագոյացման կանոնների մասին ու կարող եմ պնդել, որ դա արվում է մեր գնագոյացման գների շրջանակում: Մյուսների մասով ոչինչ չեմ կարող ասել: Մեզ մոտ դա իրականացվում է այն նույն գներով, ինչով իրականացվում է մյուս քաղաքացիների համար:

Գները կախված են ամեն ամսվա աշխատանքի ծավալներից, բայց, բնականաբար, 200 միլիոնի չի հասնում: Պիտի ասեմ, որ գործի սկզբից ծանրաբեռնված աշխատել ենք, և թվերը չէին կարող շատ փոքր լինել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հիշեցնենք, որ Քոչարյանն իր հանդեպ հարուցված գործը համարում էր քադղաաքական հետապնդում:

Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ