«Ո՞նց էր համը իմ ձագի». Գոռ Քլոյանի հայրը` ընդդեմ Քոչարյանի ցուցարարների շարքերում

Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությանը ներկա է նաև մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։

Սարգիս Քլոյանն ասաց, որ այս փուլում նա կհետևի դատական նիստին, իսկ արդեն բուն դատավարության ընթացքում հանդես կգա որպես կողմ։

Նշենք, որ Քլոյանը Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդ է։

Անդրադառնալով երեկ դատարանում կատարվածին, երբ բռնություն էր կիրառվել ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ, այն որակեց «խուժանություն»։

«Ես ունեմ տեղեկություններ, որ Քոչարյանի կողմնակիցները այստեղ են գալիս փողի դիմաց», — հավելեց Քլոյանը։

Նշենք, որ այս պահին  դատարանը փոքր ընդմիջում է հայտարարել, քանի որ Քոչարյանի պաշտպանական խումբը ցանկացավ ծանոթանալ իրենց միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշմանը։

տեսանյութը`  factor.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ