Ով պաշտպանում է Գարեգին Ուզուրպատորին ու նրա կղերական թայֆային կամ ռուսական լրտես է, կամ ղարաբաղյան կլանի անդամ.Լևոն Շիրինյան

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպին:

Ով պաշտպանում է Գարեգին Ուզուրպատորին ու նրա կղերական թայֆային կամ ռուսական լրտես է, կամ ղարաբաղյան կլանի անդամ։

Երեկ երեկոյան Վազգեն (Բագրատ) Գալստանյանն իր համակիրների հետ գնացել էր Սարդարապատի հուշահամալիր՝ նպատակ հետապնդելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կայցելի: Վարչապետը, սակայն, առավոտյան ՀՀ նախագահական նստավայրում մասնակցել է միջոցառման, որի ժամանակ պարգևներ է հանձնել, ապա նոր գնացել հուշահամալիր, որի ժամանակ Գալստանյանն ու վերջինիս համակիրները արդեն Երևանում են եղել:

Կառավարության ղեկավարի այցի ժամանակ հուշահամալիր է այցելել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Իրավապահները արգելել են նրան և որոշ հոգևորականների բարձրանալ դեպի հուշահամալիր, քանի որ պետական միջոցառում է ընթացել, իսկ Գարեգին Բ-ն դրան չի ցանկացել մասնակցել, ինչպես այլ պետական միջոցառումների, որը անցկացվում է երկրի բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ:

Հոգևորականներից մեկը անգամ իր ուղիղ եթերի վերնագրում ոստիկաններին ենիչերիներ է ներկայացրել:

Նրա այս որակավորմանը անդրադարձել է քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ նկատելով, որ «ծայրագույն վարդապետը վերածվել է տարրական փնթի խառնակչի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ