Հակապետական քաղաքականությամբ զբաղվող հոգևորականները պետք է պատրաստ լինեն դրա քաղաքական հետևանքները կրելուն.Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպին:

«Այն հոգևորականները, ովքեր զբաղվում են հակապետական քաղաքականությամբ, պետք է պատրաստ լինեն նաև դրա քաղաքական հետևանքները կրելուն։

Եկեղեցին քաղաքական հարթակ սարքած, հոգևոր ծառայությունը քաղաքականությամբ փոխարինած անձինք ոչ ոքից առավել չեն ու կրելու են իրենց հակապետական քաղաքականության բոլոր հետևանքները»,- գրել է նա:

Երեկ երեկոյան Վազգեն (Բագրատ) Գալստանյանն իր համակիրների հետ գնացել էր Սարդարապատի հուշահամալիր՝ նպատակ հետապնդելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կայցելի: Վարչապետը, սակայն, առավոտյան ՀՀ նախագահական նստավայրում մասնակցել է միջոցառման, որի ժամանակ պարգևներ է հանձնել, ապա նոր գնացել հուշահամալիր, որի ժամանակ Գալստանյանն ու վերջինիս համակիրները արդեն Երևանում են եղել:

Կառավարության ղեկավարի այցի ժամանակ հուշահամալիր է այցելել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Իրավապահները արգելել են նրան և որոշ հոգևորականների բարձրանալ դեպի հուշահամալիր, քանի որ պետական միջոցառում է ընթացել, իսկ Գարեգին Բ-ն դրան չի ցանկացել մասնակցել, ինչպես այլ պետական միջոցառումների, որը անցկացվում է երկրի բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ:

Հոգևորականներից մեկը անգամ իր ուղիղ եթերի վերնագրում ոստիկաններին ենիչերիներ է ներկայացրել:

Նրա այս որակավորմանը անդրադարձել է քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ նկատելով, որ «ծայրագույն վարդապետը վերածվել է տարրական փնթի խառնակչի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ