Վարչապետի թեկնածու հռչակած նախկին սրբազանը բավականին զգույշ է վարվում մեքենայի հետ, որ հանկարծ շատ չքերծվի սեփական՝ հայրենիքից թանկ գույքը. պատգամավոր

Պարզվում է հայրենիքը փրկում են, երբ աղետից հետո բազմաթիվ ճանապարհների անհասանելիության պայմաններում մեքենաներով փակում են կենսական անհրաժեշտության ճանապարհներ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ պատգամավոր Ծովինար Վարդանյանը:

«Ավելին՝ լկտիաբար ԱՊՊԱ պատահարի դեպք է բեմադրում իրեն վարչապետի թեկնածու հռչակած նախկին սրբազանը: Սակայն բավականին զգույշ է վարվում մեքենայի հետ, որ հանկարծ շատ չքերծվի սեփական՝ հայրենիքից թանկ գույքը: Դրա գինը լավ է հասկանում:

Մինչ այդ զուգահեռ իրականությունում մարդիկ իրենց օգնությունն են առաջարկում աղետի գոտում աշխատանքներ իրականացնելու համար:

Այսպիսով ակնկալում եմ իրավապահ մարմինների արագ արձագանքը այս գործողություններին:

Սիրելի քաղաքացիներ, մեկ անգամ ևս մտածեք մինչ այս անփառունակ շարժմանը միանալն ու այն «սրբազան» կոչելը»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ