Սա էլ էն պահն է երբ ըստ որոշ լրատվամիջոցների ինքնազգացողությունս վատացել էր, համարյա «մեռել էի». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքի պաշտոնաան էջում նոր լուսանկար է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.

Սա էլ էն պահն է, երբ ըստ որոշ լրատվամիջոցների իմ ինքնազգացողությունը «կտրուկ վատացել էր», համարյա «մեռել էի» ու ինձ շտապօգնությունները ետ էին բերում։

Իսկ իրականում վայելում էինք մեզ իրենց տուն հրավիրած Բաբախանյանների անզուգական գաթան ու սուրճը։

Հիշեցնեն, որ այսօր որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ էր տարածվել, իբր թե երթը մի պահ դադարեցվել է՝ կապված Սեբաստիա փողոցում Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությանը վատացման հետ: Վերջինիս բժշկական օգնություն են ցուցաբերել շտապ օգնության աշխատակիցները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ